Դավիթաշեն վարչական շրջանում աղբամանների տեղադրումը եղել է օրենքի տառին համապատասխան. Հակոբ Կարապետյանը՝ «Սանիթեք»-ին (տեսանյութ)

15:27 • 09.08.19

Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝  անդրադառնալով «Սանիթեք» ընկերության այն հայտարարությանը, թե քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են ընկերության աղբադույլերը, և չեն կատարվում սահմանված վճարումները:

«Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը: Այդ պարտավորությունը 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն քաղաքապետարանը պատվիրակել է «Սանիթեք» ընկերությանը։

Այդ միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, և աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը:  Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան:

Քաղաքապետարանը համապատասխան գրություններ է ուղարկել «Սանիթեք» ընկերություն և այլ կառույցներ, որպեսզի տեղեկացնի իր այդ գործողությունների մասին և տեղյակ պահի, թե քանի աղբաման է տեղափոխվելու ու որտեղ են դրանք տեղադրվելու: Իսկ վճարումների հետ կապված քաղաքապետարանը կիրառում է տույժեր, պահումներ «Սանիթեք» ընկերության նկատմամբ, որքանով որ իրենք չեն կատարում իրենց պարտականությունները», - ասաց Հակոբ Կարապետյանը: