Երևանի շենքերից մեկի տանիքում տեղադրված արևային մարտկոցում էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով հրդեհ բռնկվել (թարմացված)
20.10
Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեում գտնվող «Պետական գույքի կառավարման կոմիտեի» շենքի տանիքում տեղադրված արևային մարտկոցում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:
Մասամբ ջերմահարվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ և 1 արևային մարտկոց՝ մոտ 2 քմ:
15:51
Տեղազննման արդյունքում պայթյունի հետևանքներ և տուժածներ չեն հայտնաբերվել:
15:38
Օգոստոսի 9-ին, ժամը 15:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










