Ութոտնուկը խայթել է իր հետ լուսանկարվող ամերիկուհուն
Ամերիկուհին ութոտնուկին դրել է դեմքին լուսանկարվելու համար և տուժել կենդանու խայթոցից:
Ինչպես հաղորդում է New York Post-ը, Ջեյմի Բիշելյեն սաղմոնի որսի մրցումների է մասնակցելիս եղել: Մրցումների շրջանակում ևս մեկ մրցույթ էր հայտարարվել՝ ամենաինքնատիպ լուսանկարի համար: Ձկնորսներից մեկը ոչ մեծ չափսի ութոտնուկ էր որսացել, և Բիշելյեն որոշել է հենց դրա օգնությամբ զվարճալի լուսանկար ստանալ:
Կինը ջրային արարածին դրել է ծնոտի վրա: Մինչ ձկնորսները մի քանի լուսանկար են արել, ութոտնուկը կառչել է կնոջ դեմքից և երկու անգամ խայթել նրան:
Ամերիկուհին նշել է, որ սարսափելի ցավ է զգացել, իսկ արյունահոսությունը բաց վերքերից չէր դադարում: Նա հույս ուներ, որ վերքերն իրենք իրենց կապաքինվեն, սակայն հաջորդ օրը ստիպված է եղել հիվանդանոց դիմել:
Նրան երեք տեսակի հակաբիոտիկ են նշանակել և նախազգուշացրել, որ առաջիկա ամիսներին նրա վիճակը կարող է մե՛րթ վատթարանալ, մե՛րթ բարելավվել:










