Տենոր Գոռ Արսենյանը հիացրեց ներկաներին. Ն.Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ղրղզստանից
«Իսիկ Կուլի երաժշտական փառատոնում ներկաներին հիացրեց մեր հայրենակից, տենոր Գոռ Արսենյանը, որը կատարեց նաև հայկական ստեղծագործություն»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ղրղզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների և ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։










