Իրանում ավազամրրիկի պատճառով մոտ 465 մարդ է բուժօգնության դիմել (լուսանկար)

14:13 • 10.08.19

Իրանում մոտ 465 մարդ բուժօգնության է դիմել բարդությունների պատճառով, որոնք առաջացել են հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ավազամրրիկից, հայտնում է IRNA գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով:

Ինչպես գործակալությանը հայտնել է նահանգի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչության տնօրեն Աբրոլրահման Շահնավազին, նահանգում ավազամրրիկը սկսվել է մի քանի օր առաջ: Նրա խոսքով՝ Զաբոլ քաղաքում քամու ուժգնությունը հասել է ժամում 70 կմ-ի:

Իշխանությունների համաձայն՝ 465 մարդուց 127-ը հոսպիտալացվել է: Իրանի բնակիչները դժգոհել են աչքերի շրջանում, շնչառության և սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներից:

 

Dust storm sends hundreds to hospital in Iran