Մարալիկցիները սպառնում են՝ մինչև սեպտեմբերի 1-ը իրավիճակին լուծում չտալու դեպքում «արյունահեղություն կլինի». կրկին բողոքում են համայնքապետից

15:43 • 10.08.19

Մարալիկում այսօր լարված իրավիճակ էր: Քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել էին, բողոքելու համայնքապետի աշխատանքից:

Մինչև սեպտեմբերի 1-ը իրավիճակին լուծում չտալու դեպքում էլ սպառնում են՝ «արյունահեղություն կլինի»:

Հիշեցնենք, որ Մարալիկում համայնքապետի հրաժարականի պահանջով ակցիաներ էին կազմակերպվել նաև անցյալ տարի։  Դրան ի պատասխան՝ փողոց էին դուրս եկել նաև համայնքապետի կողմնակիցները՝ հակընդդեմ ակցիաներ անելու։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզի Մարալիկ համայնքում էր՝ մասնակցելու բամբակամանվածքային գործարանի բացմանը: