Մոսկվայում չարտոնված ակցիայի 136 մասնակից է բերման ենթարկվել

22:24 • 10.08.19

Ոստիկանները բերման են ենթարկել 136 քաղաքացու, որոնք Մոսկվայի կենտրոնում արտոնված հանրահավաքից հետո մասնակցել են չարտոնված երթին, հաղորդում է ria.ru-ն՝ Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:

«Տարբեր իրավախախտումների համար Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիայի ժամանակ ձերբակալվել է 136 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ «Китай-город» մետրոյի կայարանի մերձակայքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են այն բանից հետո, երբ Սախարովի պողոտայում արտոնված հանրահավաքի որոշ մասնակիցներ կոչ են արել չարտոնված ակցիա անցկացնել, իսկ հետո շարժվել են դեպի հին հրապարակ: Ոստիկանությունը բարձրախոսով երթի մասնակիցներին նախազգուշացրել է  անօրինականության մասին և կոչ արել ցրել ցույցը:

Ավելի վաղ Մոսկվայի ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ չարտոնված հանրահավաքի կազմակերպիչներից տեղեկատվություն է ստացել ակցիային նախապատրաստվող սադրանքների մասին:

ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Քանի որ նախորդ ցույցերն արտոնված չեն եղել, դրանք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: