Արցախի ՊԲ-ում մեկնարկել են նորակոչիկների երդման արարողությունները (լուսանկարներ)
Օգոստոսի 9-ին ՊԲ-ում մեկնարկել են 2019 թվականի ամառային զորակոչի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունները: Վերջիններս երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել անգամ ամենաթանկը: Առնական կեցվածքով ու մեծ խանդավառությամբ տղաներն իրենց հարազատների առջև կանգնել են իսկական զինվորականի տեսքով: Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:
Նորակոչիկների ծնողներին հնարավորություն է տրվել ծանոթանալու ինչպես իրենց զավակների առօրյա կենցաղային պայմաններին, այնպես էլ շփվելու զորամասի հրամանատարության հետ:














