«Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը». Մոսկվայում անցկացված հանրահավաքին մասնակցել է 28 հազար մարդ (տեսանյութ, թարմացված)

15:19 • 10.08.19

 

22.24

Ոստիկանները բերման են ենթարկել 136 քաղաքացու, որոնք Մոսկվայի կենտրոնում արտոնված հանրահավաքից հետո մասնակցել են չարտոնված երթին, հաղորդում է ria.ru-ն՝ Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:

«Տարբեր իրավախախտումների համար Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիայի ժամանակ ձերբակալվել է 136 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ «Китай-город» մետրոյի կայարանի մերձակայքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են այն բանից հետո, երբ Սախարովի պողոտայում արտոնված հանրահավաքի որոշ մասնակիցներ կոչ են արել չարտոնված ակցիա անցկացնել, իսկ հետո շարժվել են դեպի հին հրապարակ: Ոստիկանությունը բարձրախոսով երթի մասնակիցներին նախազգուշացրել է  անօրինականության մասին և կոչ արել ցրել ցույցը:

Ավելի վաղ Մոսկվայի ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ չարտոնված հանրահավաքի կազմակերպիչներից տեղեկատվություն է ստացել ակցիային նախապատրաստվող սադրանքների մասին:

20.00

Մոսկվայի  Սախարովի պողոտայում այսօր տեղի ունեցած ազատ ընտրությունների պահանջով ակցիային «Սպիտակ հաշվիչ» շարժման տվյալներով՝ մասնակցել են շուրջ 49,9 հազար մարդ, գրում է meduza.io-ն:

Հաղորդվում է, որ ակցիային, չնայած Մոսկվայի քաղաքապետարանի նախազգուշացումներին, հանդես են եկել մի շարք կատարողներ: Հանրահավաքն ավարտվել է առանց խոշոր պատահարների. դրա ավարտին շատ մասնակիցներ գնացել են զբոսնելու Մոսկվայի կենտրոնում:

18.30

Սանկտ Պետերբուրգում «Гостиного двор» հյուրատան մոտ ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայում ազատ ընտրությունների պահանջով արտոնված հանրահավաքի մասնակիցներին սատարող ակցիայի 65 մասնակցի, հաղորդում է meduza.io-ն:

Ակցիան տեղի է ունեցել միայնակ պիկետների ձևաչափով: Հաղորդվում է, որ մասնակիցները հերթով պաստառներով են կանգնել:   

Հաղորդվում է, որ ձերբակալվել են մի շարք լրագրողներ: «Նովայա գազետան» հայտնել է, որ ակցիայի ժամանակ ձերբակալվել է իրենց լրագրող Լիլիթ Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ, աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրատան մոտ այժմ գտնվում է մոտ 300 մարդ:

Օգոստոսի 10-ին Մոսկվայի Սախարովի պողոտայում ընթանում է ազատ ընտրությունների պահանջով արտոնված հանրահավաքը:

17։03

Մոսկվայում ազատ ընտրությունների պահանջով ակցիային ներկա պահին մասնակցում է 28 հազար մարդ. «Սպիտակ հաշվիչ»

Մոսկվայում կայացած ազատ ընտրությունների պահանջով արտոնված հանրահավաքին մասնակցում է 28 հազար մարդ, հաղորդում է meduza.io-ն՝ «Սպիտակ հաշվիչ» շարժմանը հղումով, որը զբաղվում է զանգվածային միջոցառումների ժամանակ մարդկանց թվի մոնիթորինգով:

ՆԳՆ գլխավոր վարչությունը, իր հերթին, տեղեկացնում է 15 հազար մասնակիցների մասին:

Սախարովի պողոտայում հուլիսի 20-ին կայացած նախորդ ակցիային, «Սպիտակ հաշվիչի» տվյալներով, մասնակցել է 22,4 հազար մարդ:

Հանրահավաքի կարգախոսն է «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը»:

Նշվում է, որ ի տարբերություն նախորդների՝ այս հանրահավաքն արտոնված է, թույլատրվել է մինչև 100 հազար մարդու մասնակցություն: Համերաշխության ակցիաներ են անցկացվում նաև ռուսական այլ քաղաքներում: 

 15։19

ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Քանի որ նախորդ ցույցերն արտոնված չեն եղել, դրանք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: 

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ Սախարովի պողոտայում, հերթական հանրահավաքն է մեկնարկել ազատ ընտրությունների պահանջով, հայտնում է tvrain.ru-ն: 

Հանրահավաքի կարգախոսն է «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը»:

Նշվում է, որ ի տարբերություն նախորդների՝ այս հանրահավաքն արտոնված է, թույլատրվել է մինչև 100 հազար մարդու մասնակցություն: Համերաշխության ակցիաներ են անցկացվում նաև ռուսական այլ քաղաքներում: 

ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Քանի որ նախորդ ցույցերն արտոնված չեն եղել, դրանք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: