Գոռավան գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 100 հակ անասնակեր և ջերմահարվել է 5 ծառ (տեսանյութ)

20:18 • 10.08.19

Օգոստոսի 10-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազգեն Սարգսյան փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 16:47-ին:

Ամբողջությամբ այրվել են 100 հակ պահեստավորած անասնակեր, փայտյա տնակի կառուցատարրեր (10 քմ) և ջերմահարվել է 5 ծառ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: