Տավուշի մարզի Չինչին գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել (թարմացված)

22:49 • 10.08.19

00.03

Ամբողջությամբ այրվել են երկհարկանի տան (17x10 մետր, կառուցված 1950 թ.), տանիքը (մոտ 200 քմ), երկրորդ հարկի ննջասենյակները (21 քմ և 35 քմ), նախասրահը (20 քմ) և տան մոտակայքում գտնվող մոտ 200 հակ պահեստավորած անասնակեր:

22.49

Օգոստոսի 10-ին, ժամը 18:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի սկզբնամասում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինչին գյուղի 1-ին փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: