Չինաստանի արևելյան մասին պատուհասած «Լեկիմա» հզոր թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ (լուսանկարներ)
Չինաստանի իշխանությունները երկրի արևելյան հատվածին պատուհասած «Լեկիմա» հզոր թայֆունի պատճառով տարհանել են ավելի քան 1 մլն մարդու, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Այս տարվա ընթացքում արդեն 9-րդ թայֆունը հասել է Վենլին քաղաքային շրջանի ափերին: Քամու առավելագույն արագությունը հասել է վայրկյանում 52 մետրի:
Չինաստանի կենտրոնական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ուրբաթ առավոտյան թայֆունի մոտենալու առնչությամբ տագնապի «կարմիր»՝ ամենաբարձր մակարդակ էր հայտարարել:
Չժեցզյան նահանգում դադարեցվել է նավագնացությունը, չեղարկվել է 288 չվերթ, մասամբ դադարեցվել է գնացքների շարժը:














