«Նման ստորությունից կորցնում եմ խոսելու ունակությունը». երգչուհի Նարգիզը մեկնաբանել է Մաքսիմ Ֆադեևի հետ կոնֆլիկտը
Ռուսական էստրադայի երգչուհի Նարգիզ Զակիրովան մեկնաբանել է Մաքսիմ Ֆադեևի MALFA պրոդյուսերական կենտրոնի հետ կոնֆլիկտը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Օրերս հայտնի է դարձել, որ MALFA-ն խզել է արտիստուհու հետ պայմանագիրը: Այսուհետ արգելվում է նրան կատարել պրոդյուսերի երաժշտական կատարումները, նաև չեղարկվել են այս ամիս կայանալիք համերգները:
Երգչուհին Instagram-ում խոստովանել է, որ «նման ստորությունից» կորցնում է խոսելու ունակությունը, և հիշել է, որ նման ավարտի մասին իրեն զգուշացրել էին ծանոթները:
«MALFA-ի ու նրա ղեկավարության կողմից, ենթադրում եմ, իմ հանդեպ տարրական թունավորում է սկսվել և փորձում են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով վնաս հասցնել ինձ»,- նշել է արտիստուհին:
Ավելի վաղ պրոմոութեր Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ պայմանագրի խզման պատճառ է դարձել երգչուհու «տարօրինակ» վարքագիծը: Ըստ նրա՝ երգչուհին ալկոհոլ է օգտագործել բեմ բարձրանալուց առաջ, արգելված վայրերում ծխել է, ինչի համար տուգանվել են համերգների կազմակերպիչները:










