Ավստրալիայի լեռնային հանգստավայրերում ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել (լուսանկարներ, տեսանյութեր)

13:09 • 10.08.19

Ավստրալիայի Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգների լեռնային հանգստավայրերում ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել, այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:

Հիդրոօդերևութաբանները նշում են, որ տեղումներն իր հետ բերել է այս սեզոնի ամենաուժեղ «ցրտի ալիքը»: Նշվում է նաև, որ որոշ տեղերում արդեն մինչև 70 սմ բարձրությամբ ձյուն է տեղացել, ձնամրրիկները շարունակվում են:

BBC-ն էլ հայտնում է, որ Սիդնեյի և Մելբուրնի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են չեղարկվել, պատճառը եղել է որոշ շրջաններում մինչև 120 կմ/ժ արագությամբ քամին:   

abc.net.au-ն էլ նշում է, որ Սիդնեյից 90 րոպե հեռավորության վրա բնակվողներն, այս առավոտ արթնանալով, իրենց տներն ու մեքենաները ձնապատ են հայտնաբերել: 

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հանգստյան օրերին նոր տեղումներ են սպասվում:

 

Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:

snow covers a car and trees on a road

 

aerial view of a town blanketed in snow

mounds of snow above cars along a road