Չեխական ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Պրահայում
Չեխական Smartwings ավիաընկերության Bօeing 737 ինքնաթիռը, որը Չեխիայի Բռնո քաղաքից մեկնում էր Բուրգաս (Բուլղարիա), վթարային վայրէջք է կատարել Պրահայի միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Նշվում է, որ օդանավում եղել է 189 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Թռիչքից հետո սոնսորը զգուշացրել է համակարգերից մեկի անսարքության մասին, որից հետո ինքնաթիռի օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել Պրահայում, որը բարեհաջող է ավարտվել:
Օդանավակայանի տեխնիկական բաժնի աշխատակիցները պարզել են, որ ազդանշանի պատճառը եղել է սենսորի անսարքությունը, որը փոխելուց հետո ինքնաթիռը մեկնել է Բուրգաս:










