Ռուսաստանում մեկամյա երեխան քահանայի պատճառով մկրտության ժամանակ վնասվածք է ստացել. մայրը դիմել է ոստիկանություն (տեսանյութ)
ՌԴ Գատչինա քաղաքի Մարիենբուրգյան եկեղեցում մեկամյա երեխայի մկրտության արարողությունն ավարտվել է սկանդալով: Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, արարողության ժամանակ քահանան կոպիտ է վարվել երեխայի հետ, ինչի արդյունքում վերջինս վնասվածք է ստացել:
Տեսանյութում երևում է, թե քահանան ինչպիսի կոպտությամբ է երեխային ընկղմում օրհնված ջրի մեջ այն դեպքում, երբ մկրտության ավազանը բավական փոքր է: Երեխայի լացը քահանային չի կանգնեցնում, նա շտապում է ավարտել արարողությունը: Նշվում է, որ երեխայի մայրը դիմել է ոստիկանություն` եկեղեցու սպասավորի դեմ դիմում ներկայացնելով:










