Հնդիկ տղամարդը, ծննդյան տարեդարձին չստանալով իր նախընտրած մեքենան, գետն է գցել նոր նվեր ստացած BMW-ն (տեսանյութ)
Հնդիկ տղամարդը բարկացել է՝ ծննդյան տարեդարձին Jaguar մակնիշի մեքենայի փոխարեն BMW ստանալով և նոր մեքենան գետն է գցել: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Համացանցում հրապարակված տեսանյութը պատկերում է ջրում ընկղմված նոր մեքենան: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հարյանա հյուսիսային նահանգում:
Մեքենան հայտնվել էր բարձր աճած բուսականության տարածքում և կիսով չափ դուրս մնացել ջրից, և տեղի հողատերերից մեկի որդին փորձել է դուրս բերել այն գետից:
Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը:
Նշվում է, որ Հնդկաստանում BMW-ն արժե 3.5 մլն ռուպի ($49,000), մինչդեռ Jaguar-ը՝ 4-5 մլն ռուպի:










