Մերձմոսկովյան շրջանում ավտովթարից 5 մարդ է մահացել, այդ թվում` երկու երեխա
Մերձմոսկովյան շրջանում բեռնատարի և մարդատար մեքենայի բախման հետևանքով 5 մարդ է մահացել, որից երկուսը մանկահասակ երեխաներ են: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Եվս 8 մարդ` այդ թվում երկու երեխա, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է, որ ավտովթարի հնարավոր մեղավորը բեռնատարի վարորդն է: Ընթանում է նախաքննություն` դեպքի մանրամասները պարզելու համար:
Նշվում է նաև, որ վիրավորված 5 մեծահասակների վիճակը կայուն է, երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության:










