Պպզած Հայաստանն արդեն անցյալում է. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ռոք երաժիշտների հետ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս գտնվում է Գյումրիում: Առավոտյան զբոսանքից հետո նա ուղիղ եթերում հանդիպեց ռոք երաժիշտների հետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռոք համերգ նվագող տղաներին և նշեց, որ նրանց կատարած գործը շատ կարևոր է.
«Պպզած Հայաստանն արդեն անցյալում է, մարդիկ կարող են շորտ հագնել, մորուք ունենալ, ինչպես ես ունեմ կամ այս տղաները: Դուք կարևոր գործ եք անում, ապրե՛ք, տղաներ»:
Վարչապետը տղաներին հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կանցկացվի Գյումրիում. և այսուհետ ամեն տարի Անկախության տոնը կնշվի տարբեր մարզերում:










