Սևանում 25-ամյա քաղաքացի է ջրահեղձվել, իսկ 13-ամյա երեխային հաջողվել է փրկել
Օգոստոսի 12-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի "Լագունա լողափ"-ին քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Ջրափրկարարները «Լագունա» լողափին հարակից ափից՝ մոտ 100 մ հեռավորությունից և մոտ 2 մ խորությունից, ջրից դուրս են բերել Սարգիս Բ.-ի (ծնված 1993 թ.) դին:










