Spice Girls խմբի մասին անիմացիոն ֆիլմի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են, նախագծին միացել է նաև Վիկտորյա Բեքհեմը. Daily Mail (լուսանկարներ)

15:48 • 12.08.19

Paramount ֆիլմարտադրող ընկերության` Spice Girls խմբի անդամների մասին անիմացիոն ֆիլմի ստեղծման աշխատանքներն «ընթացքի մեջ են», գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 44-ամյա Մել Բին (Մելանի Բրաուն), 43-ամյա Էմմա Բանթոնը, 45-ամյա Մել Սին (Մելանի Չիսհոլմ) և 47-ամյա Ջերրի Հոլիուելն աշխատում են դեռևս անցյալ ամիս հայտարարված նախագծի վրա, որին միացել է նաև 45-ամյա Վիկտորյա Բեքհեմը:

Անցյալ ամիս հայտնի էր դարձել, որ Spice Girls խմբի անդամների մասին անիմացիոն ֆիլմ կնկարահանվի, և որ այն կներառի 1990-ական թվականների խմբի խորհրդանշական մեղեդիները:

Paramount Animation-ի նախագահ Միրեյ Սորիան հայտնել էր, որ խումբը «ներկայացրել է գաղափար, որին մենք ընթացք ենք տվել»:

Հիշեցնենք, որ խումբը վերջերս համերգային շրջագայություն է ունեցել. 2019 Spice World tour-ի շրջանակում Մել Բին, Էմմա Բանթոնը, Մել Սին և Ջերրի Հոլիուելը շրջագայել են Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Իռլանդիայում:

Շարունակելով իրենց հաղթարշավը՝ լուրեր են շրջանառվում, որ խումբը մտադիր է նոր երգով հանդես գալ:

«Նրանք սկսել են նոր ծրագրի շուրջ աշխատել»,- հայտնել է խմբին մոտ աղբյուրը և հավելել, որ ծրագիրն իր սաղմնային փուլում է, բայց բոլորը շատ ոգևորված են այդ կապակցությամբ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մոդելավորող Վիկտորյա Բեքհեմը ներգրավված է այդ աշխատանքներում, աղբյուրը պատասխանել է. «Նրանք նաև կապի մեջ են Վիկտորյայի հետ: Ես կարծում եմ, որ շատ հնարավոր է»:

New music: It has been revealed that Mel B, 44, Emma Bunton, 43, Geri Horner, 47, and Mel C, 45, (L-R) are 'working on new material' and are 'in contact' with Posh Spice Victoria, 45, to join in

Back to music: The popstar turned fashion designer could be switching her pen from designing clothes to penning songs with her former bandmates

Spice Up Your Life: A Spice Girls animated movie is 'in the works' at Paramount and will involve the band's iconic tunes from the 90s

Viva Forever: Spice Girls manager, Simon Fuller, will produce the movie with Karen McCullah and Kiwi Smith creating the screenplay (pictured all together in February 2018)

Say You'll Be There: Paramount Animation president Mireille Soria told The Hollywood Reporter that the band 'had an idea that we've been developing' and that 'they are very involved' (the band pictured in 1996)

Cryptic: The fivesome first sparked reports of a budding project in 2018 after they reunited at Geri's home, sharing a picture together on Instagram (pictured in February 2018)

 

Spice Girls խմբի մասին անիմացիոն ֆիլմի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են, նախագծին միացել է նաև Վիկտորյա Բեքհեմը. Daily Mail (լուսանկարներ)