ԱՄՆ մանկապարտեզներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի մանկապարտեզներից մեկում կիրակի բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել, գրում է korrespondent.net-ը՝ ԱՄՆ-ի իշխանություններին հղումով:
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Էրիի շրջանում:
Զոհված երեխաները եղել են 8 ամսականից մինչև 7 տարեկան: Միջադեպի հետևանքով տուժել է նաև հաստատության տիրուհին և հարևանությամբ բնակվող ևս մի մարդ:
Հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:















