ԱՄՆ-ում կոկորդիլոսը կերել է 45 կգ կշռող պիտբուլ տեսակի շանը հենց տիրուհու աչքի առաջ (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը կերել է 45 կգ կշռող պիտբուլ տեսակի շանը հենց շան տիրուհու՝ Սինթիա Ռոբինսոնի աչքի առաջ, գրում է Daily Mail-ը:
Սինթիա Ռոբինսոնի խոսքով՝ նա շան հետ զբոսնելիս է եղել ջրամբարի մերձակայքում, երբ կոկորդիլոսը դուրս է նետվել, հարձակվել շան վրա ու նրան տարել ջուրը:
Ռոբինսոնը նշել է, որ կոկորդիլոսն այնքան արագ է «գործել», որ շանը փրկելու ոչ մի շանս չի եղել:
Նա հավելել է, որ կոկորդիլոսն իրենցից գտնվել է առնվազն երեք մետր հեռավորության վրա:
Տեղի ունեցածից հետո դեպքի վայր են ժամանել կոկորդիլոսի որսով զբաղվող մասնագետները և դուրս են բերել կենդանուն: Նրան կքնեցնեն:





















