Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 11-ին, ժամը 23:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում այրվում է չբնակեցված տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:38-ին, մարվել` 01:11-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղաձոր գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում:
Այրվել են տան տանիքը մոտ 15 քմ և տանը կից փայտյա տնակը գույքով՝ մոտ 20 քմ:










