Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում «բացթողում» են նկատել (լուսանկար)

13:59 • 12.08.19

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում «բացթողում» են նկատել: Բրեդ Փիթի մարմնավորած հերոսի ձեռքին հաստ կաշվե գոտիով ժամացույց է նկատվել, որը 1970-ականներին է թողարկվել, գրում է The Independent-ը:

Մինչդեռ ֆիլմում գործողությունները ծավալվում են 1969 թվականին՝ մինչ դրանց թողարկումը:

Մասնավորապես, ժամացույցների գծով մասնագիտացած Worn and Wound կայքի փորձագետների համաձայն՝ ֆիլմում երևում է Citizen8118 Bullhead մոդելը:

Ֆիլմը, որում իրադարձությունները ծավալվում են 1969թ. Լոս Անջելեսում ու պատմում են տխրահռչակ մարդասպան Չարլզ Մենսոնի հանցանքների մասին, քրեական դրամա է: Լեոնարդո Դի Կապրիոն մարմնավորում է դերասան Ռիք Դալթոնին, որը Մենսոնի զոհերից մեկի՝ դերասանուհի Շերոն Թեյթի հարևանն է:

Դի Կապրիոյից և Փիթից բացի, ֆիլմում նկարահանվել են Մարգո Ռոբբին, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆենինգը, Լենա Դանեմը, Լյուք Փերին: Ֆիլմի սցենարը գրել է Տարանտինոն: 

Ֆիլմն արդեն վարձույթում է:

 

 

 

Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում «բացթողում» են նկատել (լուսանկար)