Բրիտանուհին քիչ էր մնացել՝ կորցներ տեսողությունը՝ որոշելով ձուն եփել համացանցում գտած բաղադրատոմսով
Բրիտանուհի Բեթանի Ռոսերը քիչ էր մնացել, որ կորցներ տեսողությունը, երբ որոշել էր ձուն եփել համացանցում տեսած բաղադրատոմսով:
Ինչպես գրում է The Sun պարբերականը, 22-ամյա աղջիկը համացանցում ուղեցույց է գտել, որում ասվում է, որ ձուն կարելի է եփել միկրոալիքային վառարանում՝ նախապես դրան աղ անելով: Բաղադրատոմսի հեղինակը նշել էր, որ աղաջուրը թույլ չի տա ձվի կճեպին պայթել:
«Ըստ հրահանգի՝ ձուն պետք էր եփել 6-8 րոպե: Ամեն դեպքում ես դրանք դուրս հանեցի 6 րոպեից»,- ասել է բրիտանուհին:
Երբ նա բացել է միկրոալիքային վառարանի դուռը, ձվերը պայթել են: Նա անմիջապես շտապ օգնություն է կանչել, սակայն այրված մաշկի մի մասը դուրս է եկել դեմքից: Բացի այդ, նա վնասել է աջ աչքը, որն այժմ էլ դեռ վատ է տեսնում:
Բժիշկները երաշխիք չեն տալիս, որ աղջկա տեսողությունը կվերականգնվի:










