Կոնգրեսական Ջոն Յարմութը դարձել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի 109-րդ աջակիցը

23:53 • 14.08.19

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևին (H.Res.296) ցուցաբերվող աջակցությունն ամերիկացի քաղաքական գործիչների շրջանում շարունակում է աճել:

Կենգրեսական Ջոն Յարմութը (Կենտուկի նահանգ) միացել է այդ գործիչների շարքին՝ դառնալով բանաձևի 109-րդ համահեղինակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը 2019 թ. մարտին ներկայացրել են Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ նոր բանաձև:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, որն առաջադրվել է 2020 թ. նախագահական ընտրություններին, ևս կոչ է արել ԱՄՆ իշխանություններին վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման և համապատասխան բանաձև ընդունելու վերաբերյալ: