Քենիայում պաշտոնյաներն արտաշիրիմել են տղամարդու մարմինը՝ նրա համազգեստը հետ վերցնելու համար

23:31 • 14.08.19

Քենիայի արևմտյան շրջանում պաշտոնյաների որոշմամբ արտաշիրիմել են տեղի բնակիչներից մեկի մարմինը՝ հանելու համազգեստը, որով վերջինս հուղարկավորվել էր: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով նրա այրուն:

Նշվում է, որ Մարտին Ալուկոյեն ջրահեղձ է եղել այս ամիս, և նրան հուղարկավորել են Կակամեգա շրջանի երիտասարադական ծառայության աշխատակցի իր համազգեստով:

Ընտանիքի անդամները հայտնում են, որ իշխանություններն ավելի ուշ արտաշիրիմել են նրա մարմինը համազգեստը հետ վերցնելու համար՝ հաշվի չառնելով իրենց կարծիքը:

Տեղի պաշտոնյաներից մեկը հերքել է, որ մարմինն արտաշիրիմվել է՝ պնդելով, որ համազգեստը փոխվել է նախքան հուղարկավորությունը: