Վարչապետը ՃՈ-ին հանձնարարել է ուշադիր լինել ծխախոտը մեքենաներից նետող վարորդների հարցում. կարծիքներ կան, որ հրդեհները միտումնավոր են արվում

12:01 • 15.08.19

Բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատ աճել են 83,9 տոկոսով: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ կա երկու ուղղություն, առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն. այս կուլտուրան մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: Պետք է օպերատիվ աշխատանք տանել այս ուղղությամբ, քանի որ երբեմն կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում ինչ-ինչ նպատակներով: Այստեղ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հատուկ օպերատիվ աշխատանք իրականացնեն»,-ասաց նա:

Վարչապետը նա նշեց, որ հանձնարարել է ճանապարհային ոստիկանությանը ուշադիր և խիստ լինել ծխախոտը մեքենաներից նետող վարորդների հարցում: