Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, կա 2 զոհ
Իրանի հյուսիսային հատվածում այսօր գերթեթև ուսումնական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է Fars գործակալությունը:
«Այն երկտեղանի ուսումնական ինքնաթիռ էր...Դժբախտ պատահարի հետևանքով այս առավոտ զոհվել են անձնակազմի երկու անդամները»,- գործակալությանը հայտնել է Սեմնանի նահանգի Գարմսար քաղաքային շրջանի ներկայացուցիչ Ալի Հեմաթին:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի մերձակայքում:










