ՀՊՏՀ ազատված դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ընդդեմ ռեկտորի պաշտոնակատարի. փաստաբան
ՀՊՏՀ ազատված դասախոսները վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Նա նշեց, որ հաղորդումը կապված է պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ: Մնացած մանրամասները, ինչպես ասաց Կոչուբաևը, կտեղակացնեն վաղը:
Նշենք, որ դասախոսները պահանջում են անվավեր ճանաչել Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը։
Հիշեցնենք, որ դասախոսներն օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության մոտ։ Ի թիվս այլ բողոքների՝ նրանք ռեկտորին գրագողության մեջ էին մեղադրում՝ մատնանշելով նրա դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրները։
Ավելի ուշ ռեկտորը մամուլի ասուլիս էր հրավիրել և ինքն էլ նշել էր, որ դրանում առկա են որոշակի խնդիրներ՝ կապված հղումների հետ։










