Ֆիլադելֆիայի հրաձիգը հանձնվել է ոստիկանությանը (լուսանկար)

10:06 • 15.08.19

Տղամարդը, որը կրակ էր բացել ոստիկանների վրա և մի քանի պատանդ էր պահում ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի շինություններից մեկում, տեղական ժամանակով ժամը 00:10-ի սահմաններում հանձնվել է իրավապահ մարմիններին: Այս մասին հաղորդում է 6 ABC հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ հանձնվելուց հետո հրաձիգը ձերբակալվել է:

Տղամարդու անունը, ըստ հաղորդման, Մաորիս Հիլլ է, նա 34 տարեկան է: Նշվում է, որ մինչ այս պատասխանատվության է ենթարկվել թմրանյութերի համար:

Ինչպես հաղորդվել է՝ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է բոլոր պատանդներին տարհանել շինությունից, որը շրջափակվել էր ոստիկանության աշխատակիցների և հատուկջոկատայինների կողմից:

Ոստիկանության հատուկջոկատայիններին «հաջողվել է բարեհաջող դուրս բերել ոստիկանության 2 աշխատակիցներին, որոնք մնացել էին վերին հարկում, ինչպես նաև երեք պատանդներին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել 6 ոստիկաններ: Միջադեպը սկսվել է, երբ իրավապահները շենքում թմրավաճառների ձերբակալելու գործողություն էին իրականացրել: