Կուբանում ուղևորատար ավտոբուսն ամբողջովին այրվել է

00:23 • 15.08.19

ՌԴ Կուբան քաղաքում ուղևորատար ավտոբուս է այրվել: Նախնական տվյալներով` զոհեր և վիրավորներ չկան: Ավտոբուսն Արխիպո-Օսիպովկայից ուղևորվում էր Տագանրոկ:

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, փրկարարները հասել են դեպքի վայր և տեսել, որ ավտոբուսն ամբողջովին այրվում է: 19 ուղևորներն ու երկու վարորդները հասցրել են ժամանակին դուրս գալ: Փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը, սակայն ավտոբուսն ամբողջովին այրվել է: