Մեքսիկայում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հզոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մեքսիկայում: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, ազգային Սեյսմիկ ուսումնասիրությունների կենտրոնին հղում անելով, երկրաշարժի հզորությունը կազմել է 5.8 մագնիտուտ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ էպիկենտրոնը գտնվել է Կաբո Սան Լուկաս քաղաքից 275 կմ հեռավորության վրա, օջախը` 10 կիլոմետր խորությամբ: Ավերածությունների, մրրկահողմի վտանգի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:










