Մոսկվայում տղամարդը երեխային փակել է ավտոմեքենայի մեջ և մոռացել, թե որտեղ է կայանել այն

00:42 • 15.08.19

ՌԴ Մոսկվա քաղաքում տղամարդը երեխային փակել է ավտոմեքենայի մեջ և մոռացել, թե որտեղ է կայանել այն: Ապա նա ոստիկանությանն ահազանգել է` հայտարարելով, թե մեքենան գողացել են: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, ոստիկանության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենան գտնվել է:

«Հաղորդագրություն էինք ստացել ավտոմեքենայի գողության փաստով, որի մեջ գտնվում էր անչափահաս երեխա: Ավտոմեքենայի տիրոջ հետ խոսակցությունից հետո պարզ դարձավ, որ մեքենան ոչ թե գողացել են, այլ նա պարզապես չի հիշում, թե որտեղ է կայանալ այն»,- ասել է աղբյուրի զրուցակիցը: