«Մենք այլևս 17 տարեկան չենք». Մայլի Սայրուսը երգ է թողարկել Լիամ Հեմսվորթի հետ ծանր բաժանության մասին (տեսանյութ)

17:50 • 16.08.19

Հանրահայտ երգչուհի Մայլի Սայրուսը նոր երգ է թողարկել, որում պատմում է ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթի հետ ծանր բաժանության մասին: Երգչուհին երգը հրապարակել է YouTube-ում:

Երկրպագուները վստահ են, որ Slide Away երգի բառերը վերջերս բաժանված Սայրուսի և Հեմսվորթի մասին են։ Երգում նա խոսում է այն մասին, որ «կկարոտի այն պահերը», որոնք կապում էին միմյանց, բայց ժամանակն է «այդ ամենը բաց թողնելու»:

«Մենք այլևս 17 տարեկան չենք: Ես այն չեմ, ինչ առաջ էի: Ասում ես՝ ամեն ինչ փոխվել է: Ճիշտ է, մենք այժմ չափահասներ ենք»,- երգում է Սայրուսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայլի Սայրուսը և ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթն ամուսնությունից մեկ տարի անց որոշել են «միառժամանակ» առանձին ապրել: 

«Որպես անընդմեջ զարգացող և փոխվող անհատներ՝ նրանք որոշել են, որ սա լավագույն տարբերակն է, և նրանք կկենտրոնանան իրենց և իրենց կարիերայի վրա»,-հայտնել էր երգչուհու ներկայացուցիչը: Նա նաև խնդրել էր հարգել զույգի անձնական կյանքի իրավունքը:

Նշենք, որ զույգը հանդիպել է 2009 թվականին՝ ֆիլմի նկարահանման հրապարակում: 2012 թվականին նրանք չեղյալ էին հայտարարել նշանադրությունը, որից հետո՝ 2015 թվականին, կրկին վերամիավորվել էին: 2018 թվականին զույգն օրինականացրել է իր հարաբերությունները:

 

«Մենք այլևս 17 տարեկան չենք». Մայլի Սայրուսը երգ է թողարկել Լիամ Հեմսվորթի հետ ծանր բաժանության մասին (տեսանյութ)