Հեղափոխության օրերին մեր կոչն էր՝ մենք ենք տերը մեր երկրի, այսօր ևս՝ մենք ենք տերը մեր երկրի. քաղաքացին՝ Ջերմուկում (տեսանյութ)
Ինչպես հեղափոխության ժամանակ քայլում էինք, և մեր կոչն էր՝ մենք ենք տերը մեր երկրի, այդ կարգախոսը այսօր ևս պետք է պահպանվի՝ մենք ենք տերը մեր երկրի:
Այս մասին ընդդեմ Ամուլսարի շահագործման հանրահավաքի ժամանակ ասաց Ջերմուկում իր հանգիստն անցկացնող քաղաքացիներից մեկը:
«Մենք ենք տերը մեր երկրի, և ոչ ոք դրսից իրավունք չունի ասել, թե մենք ինչ անենք, մենք պետք է պայքարենք մինչև վերջ, Լիդիանն իրավունք չունի թունավորել մեր սերունդներին, մենք պատասխան ենք տալու մեր սերունդների առաջ»,-ասաց քաղաքացին՝ նշելով, որ Ջերմուկը քաղաքացունն է, և էական չէ, թե իրենք որտեղ են ապրում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










