Կքննարկենք ու կպատասխանենք, թե արդյոք այդ ֆորմատով հանդիպում կլինի վարչապետի հետ, թե կարիք կլինի Ջերմուկում հանդիպել. ակտիվիստ (տեսանյութ)

19:03 • 16.08.19

Վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանը ծանոթ չեմ, բայց մենք այն քննարկենք: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

«Ծանոթ չեմ հայտարարությանը, բայց ասեմ, որ Ջերմուկում կա մեծ համախմբվածություն, մենք կքննարկենք ու կպատասխանենք վարչապետին՝ թե այդ ֆորմատով հանդիպում կլինի՞ վարչապետի հետ, թե՞ կարիք կլինի հենց Ջերմուկում հանդիպել»,- ասաց Շ. Բունիաթյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր, որ վարչապետն այսօր Ջերմուկ չի գա, փոխարենը նրանց հետ կհանդիպի երկուշաբթի օրը Երևանում:

Նա ասաց, որ իրենք քաջ գիտակցում են, որ փորձաքննության արդյունքները բավական կարճ ժամանակ են տրամադրվել հանրությանը: «Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, միայն Ամուլսարի հարցը չէ, ուստի հասկանում ենք, որ Փաշինյանը գուցե ծանոթացած չլիներ փաստաթղթերին: Մեզ համար սպասելի էր նաև այն տարբերակը, որ վարչապետ Փաշինյանը չժամաներ Ջերմուկ, ու մենք դրանից չենք նեղսրտում, դա նորմալ է»,- նշեց Շիրակ Բունիաթյանը:

Ակտիվիստն ասաց, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը «փակված է երկրի տերերի, այսինքն՝ ժողովրդի կողմից»: