Ամուլսարի ծրագիրը էկոլոգիական աղետ է Հայաստանի համար. Ջերմուկի հանրահավաքի մասնակից (տեսանյութ)
Ամուլսարի ծրագիրը էկոլոգիական աղետ է Հայաստանի համար:
Այս մասին Ջերմուկում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ջերմուկի բնակիչը՝ նշելով, որ Ամուլսարի ծրագրում նախատեսում են 1000 տոննա ցիանիտ օգտագործել, նատրիումի ծիանիտը, որի 1 գրամը կարող է մարդուն սպանել, նրանք օգտագործում են 1000 տոննա և դա սփռելու են 134 հա տարածքի վրա, որտեղ պետք է փռվի աղացված հանաքարը, և այդքանից հետո ասում են՝ վնաս, աղետ գոյություն չունի:
Բնակչի խոսքով՝ ըստ փաստաթղթերի՝ ասվում է, որ այդ մշակումները տեղի են ունելու մեկ փակ տարածքում, բայց իրականում այդպես չէ:
«Դա էկոլոգիական մեծ աղետ կարող է առաջացնել Վայոց Ձորի, Սյունիքի ու Սևանի համար»,-ասաց հանրահավաքի մասնակիցը՝ հավելելով, որ եթե թույլ տան հանքի շահագործումը, ապա ապագա սերունդն իրենց չի ների, Ջերմուկը ավան չի դառնալու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










