Գալակտիկան՝ ոտքերի տակ. Դիսնեյը ներկայացրել է Ֆլորիդայում բացվող «Աստղային պատերազմներ. Գալակտիկայի եզրին» անակնկալներով լի թեմատիկ այգին (լուսանկարներ, տեսանյութ)
«Դիսնեյ» ընկերությունը ներկայացրել է «Աստղային պատերազմներ: Գալակտիկայի եզրին» ֆիլմի թեմատիկ այգին, որը բացվելու է երկու շաբաթից:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, երկար սպասված զվարճանքների այգին բացվելու է Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում օգոստոսի 29-ին: Այն կդառնա թեմատիկ այգու երկրորդ վայրը: Վերևից պատկերված տպավորիչ տեսանյութը ցուցադրում է Բատու մոլորակի զարմանահրաշ միջավայրը:
Այգու այցելուները կկարողանան տեսնել Հան Սոլոյի եզակի տիեզերանավի կրկնօրինակը՝ պատրաստված իրական չափսերով:
Հաջողակ այցելուները հնարավորություն կունենան, ոչ միայն տեսնելու 30 մետր երկարությամբ հանրահայտ տիեզերանավը, լուսանկարվել դրա կողքին կամ ներսում, այլև թռչել դրանով: Նշվում է, որ այցելուներին այլ հաճելի անականալներ էլ են սպասվում՝ այդ թվում և հայտնի կերպարների տեսքով:













