Հոնկոնգում հազարավոր ուսուցիչներ այսօր դուրս են եկել փողոցներ՝ հաջակցություն բողոքի դուրս եկած երիտասարդության (տեսանյութ)

14:12 • 17.08.19

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում հազարավոր ուսուցիչներ այսօր դուրս են եկել փողոցներ՝ հաջակցություն բողոքի դուրս եկած երիտասարդության, և ուղղվել դեպի շրջանի ղեկավար Քերի Լեմի կեցավայր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Չնայած անձրևին ու ամպրոպին՝ ուսուցիչները կազմակերպված կերպով ուղղվել են դեպի Քերի Լեմի կեցավայր՝ պարզելով պաստառներ ու կարգախոսներ հնչեցնելով:

Կեցավայրի մուտքը շրջափակված է ոստիկաններով:

Հասնելով կեցավայրի մոտ՝ բողոքի ակցիայի մանակիցները խաղաղ ակցիա են անցկացնում, հրմշտոց չկա՝ չնայած նրանց մեծ թվին:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:

Անցած հանգստյան օրերին ցուցարարները ներխուժել էին Հոնկոնգի միջազգային օդանավակայան և զբաղեցրել թռիչքների սպասասրահը, մինչդեռ ևս հազարը նստացույց էր արել ժամանումների սրահում: