Հայտնի է Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի անվանումը (լուսանկարներ)

11:04 • 21.08.19

Հայտնի է Ջեյմս Բոնդի, կամ ինչպես հայտնի է կինոսերների շրջանում՝ գործակալ 007-ի մասին պատմող նոր ֆիլմի անվանումը՝ «Մահանալու ժամանակ չկա» (No Time to Die), գրում է Rolling Stones-ը:

«Դենիել Քրեյգը վերադառնում է որպես Ջեյմս Բոնդ, 077… «Մահանալու ժամանակ չկա»: Մեծ Բրիտանիայում ֆիլմը հասանելի կլինի 2020 թվականի ապրիլի 3-ից, իսկ Միացյալ Նահանգներում՝ 2020 թվականի ապրիլի 8-ից»,- Twitter-ում տեղեկացրել են ֆիլմի պրոդյուսերները:

Նոր ֆիլմի նկարահանումները, որը նախկինում հայտնի էր Bond 25 աշխատանքային անվանումով, սկսվել էին դեռևս ապրիլին՝ Ճամայկայում: Հենց այդ ժամանակ էլ ֆիլմի պրոդյուսերները հայտարարել էին, որ «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի աստղ, օսկարակիր դերասան Ռամի Մալեկը նույնպես հանդես կգա ֆիլմում՝ խաղալով չարագործի դերը:

Քրեյգը դեռևս 2017 թվականին հաստատել էր, որ հինգերորդ անգամ վերադառնալու է որպես 007 գաղտնի գործակալ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր ֆիլմում Բոնդը հանձն է առնում առևանգված գիտնականին փրկելու առաքելությունը, որի ընթացքում առերեսվում է նոր տեխնոլոգիաներով զինված վտանգավոր ու խորհրդավոր չարագործին:

Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել նաև Լոնդոնում, Իտալիայում և Նորվեգիայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզին առաջարկել են նկարահանվել Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում: Մասնավորապես, թագավորական տան անդամին հրավիրել են կերտելու հենց իր կերպարը, երբ նա այցելել է ֆիլմի նկարահանումների հրապարակ և հանդիպել դերասան Դենիել Քրեյգի հետ:

«Արքայազն Չարլզը Մեծ Բրիտանիան ներկայացնող հրաշալի օրինակ է, և Բոնդի՝ աշխարհով մեկ սփռված երկրպագուներին դա հաստատ դուր կգա»,-հայտնել էր նկարահանող խմբին մոտ աղբյուրը՝ հստակեցնելով, որ «պրոդյուսերներն այս գաղափարին են հանգել, քանզի նախագիծը մի շարք անհաջողությունների է բախվել»:

 

Slide 1 of 9: CAPTION: Producers Michael G Wilson, left, and Barbara Broccoli, right, pose for photographers with actor Daniel Craig during the photo call of the latest installment of the James Bond film franchise, currently known as 'Bond 25', in Oracabessa, Jamaica, Thursday, April 25, 2019. (AP Photo/Leo Hudson)

Slide 2 of 9: Daniel Craig

Image result for ramo malek bohemian

Slide 3 of 9: Rami Malek poses upon arriving for the Time 100 Gala celebrating Time magazine's 100 most influential people in the world in New York, U.S., April 23, 2019. REUTERS/Andrew Kelly

 

Հայտնի է Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի անվանումը (լուսանկարներ)