Մեկ տարում 56 մլն դոլար. Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Սքարլեթ Յոհանսոնն է (լուսանկարներ)

14:37 • 24.08.19

Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը՝ մեկ տարում վաստակելով 56 մլն դոլար: Վարկանշային աղյուսակը հրապարակվել է Forbes-ի կայքում:

Անցյալ տարի Յոհանսոնը կրկին գլխավորել էր աղյուսակը՝ 2017 թվականի հունիսից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակելով 40,5 մլն դոլար:

Ըստ Forbes-ի՝ այս տարի ևս նրա եկամուտների մեծ մասը ստացվել են Marvel կինոտիեզերքի ֆիլմերի նկարահանման համար հոնորարներից՝ «Սև այրին» և «Վրիժառուները. Ավարտ»:

Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան՝ 44,1 դոլար եկամուտով:

Картинки по запросу София Вергара

 

Ռիզ Ուիզերսփունը երկու կետով առաջադիմել է և հայտնվել երրորդ հորիզոնականում՝ 35 մլն դոլար եկամուտով:

Картинки по запросу Риз Уизерспун

 

Հաջորդում են Նիկոլ Քիդմանն ու Ջենիֆեր Էնիսթոնը:

Картинки по запросу Николь Кидман

Картинки по запросу Дженнифер Энистон

Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 2018 թվականի հունիսից 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում դերասանուհիների եկամուտները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր Դուեյն Ջոնսոնն էլ գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը: 12 ամսվա ընթացքում 47-ամյա Ջոնսոնը 89,4 մլն դոլար է վաստակել՝ ամսագրի վարկանիշում անցյալ տարվա երկրորդ հորիզոնականից տեղափոխվելով առաջին հորիզոնական: 

Դուեյն Ջոնսոնին այս տարի հաջորդում է Քրիս Հեմսվորթը, որը վաստակել է ավելի քան 76,4 մլն դոլար, իսկ երրորդ հորիզոնականում Ռոբերտ Դաունի կրտսերն է՝ 66 մլն դոլարով:

 

Մեկ տարում 56 մլն դոլար. Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Սքարլեթ Յոհանսոնն է (լուսանկարներ)