Սկսվել է Թուրքիա С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման երկրորդ փուլը

16:55 • 27.08.19

Մոսկվան սկսել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցի բաղադրիչների մատակարարումն Անկարա, գրում է ria.ru-ն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով:

«Ինքնաթիռը Ռուսաստանից ժամանել է «Մյուրթեդ» ավիաբազա: Մատակարարումները կշարունակվեն մեկ ամսվա ընթացքում»,- նշվում է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: