«Ի՞նչ կարող ենք անել, մեզ միայն մնում է աղոթել»․ Զավորոտնյուկի հարազատները հրաժարվել են դերասանուհու ընկերների օգնությունից

15:45 • 15.09.19

Ռուս հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Զավորոտնյուկի հարազատները հրաժարվել են բազմաթիվ ընկերների կողմից առաջարկվող օգնությունից, հայտնում է kp.ru կայքը։

Հարազատներն ասել են. «Ի՞նչ կարող ենք անել, մեզ միայն մնում է աղոթել»: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են 48-ամյա Զավորոտնյուկի ընկերները։

Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր՝ դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մարմնի աջ հատվածը պարալիզացված է. բժիշկների բնորոշմամբ` այս երևույթը կոչվում է պարեսիս, որը մասնակի կաթվածն է: Ծանր հիվանդությամբ տառապող 48-ամյա դերասանուհին դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դերասանուհու մոտ վերջին փուլում գտնվող գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Հիվանդության մասին Զավորոտնյուկը և նրա ամուսին Պյոտր Չերնիշևն իմացել են մեկ տարի առաջ՝ իրենց դստեր լույս աշխարհ գալուց հետո: Դերասանուհին սկսել է բուժվել և մեկնել է Եվրոպա:

«Ի՞նչ կարող ենք անել, մեզ միայն մնում է աղոթել»․ Զավորոտնյուկի հարազատները հրաժարվել են դերասանուհու ընկերների օգնությունից