Անաստասիա Զավորոտնյուկի մարմինը մասնակիորեն պարալիզացված է
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մարմնի աջ հատվածը պարալիզացված է. բժիշկների բնորոշմամբ` այս երևույթը կոչվում է պարեսիս, որը մասնակի կաթվածն է: Ծանր հիվանդությամբ տառապող 48-ամյա դերասանուհին դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գրում է life.ru-ն:
Նյարդավիրաբույժները քննարկում են գործողությունների հետագա ծրագիրը: Քննարկվում է նաև հնարավոր վիրահատության տարբերակը: Բժիշկները, այնուամենայնիվ, կարծում են, որ այս պահին ցանկացած միջամտություն կարող է վտանգավոր լինել:
Հիշեցնենք, որ «Իմ հիասքանչ դայակ» ֆիլմի գլխավոր դերակատար Անաստասիա Զավորոտնյուկը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։
Բժիշկները դերասանուհու մոտ ախտորոշել են այն հիվանդությունը, ինչ ժամանակին ախտորոշվել էր երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մոտ՝ ուղեղի չարորակ ուռուցք՝ վերջին աստիճանի:










