Անաստասիա Զավորոտնյուկի ներկայացուցչին արգելել են մեկնաբանություններ տալ դերասանուհու առողջական վիճակի մասին

12:55 • 16.09.19

Ռուս հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Զավորոտնյուկի ներկայացուցիչ Ստաս Խրիստովն ասել է, որ իրեն արգելված է մեկնաբանություններ տալ դերասանուհու առողջական վիճակի մասին: 

«Ինձ արգելված է մեկնաբանություններ տալ»,- ասել է նա РБК-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանուհին ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է: 48-ամյա դերասանուհու մոտ վերջին փուլում գտնվող գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Հիվանդության մասին Զավորոտնյուկը և նրա ամուսին Պյոտր Չերնիշովն իմացել են մեկ տարի առաջ՝ իրենց դստեր լույս աշխարհ գալուց հետո: Դերասանուհին սկսել էր բուժվել և մեկնել էր Եվրոպա:

Անաստասիա Զավորոտնյուկի հարազատները հրաժարվել են բազմաթիվ ընկերների կողմից առաջարկվող օգնությունից։ Հարազատներն ասել են. «Ի՞նչ կարող ենք անել, մեզ միայն մնում է աղոթել»:

Անաստասիա Զավորոտնյուկի ներկայացուցչին արգելել են մեկնաբանություններ տալ դերասանուհու առողջական վիճակի մասին