Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին. Վահան Իշխանյան

17:37 • 29.09.19

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է.

«Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին

Նոր Հայաստանը ունեցավ իր երկրորդ քաղբանտարկյալը։ Առաջինը բանտում է և մեղադրվում է այն բանն անելու մեջ, ինչը արել է երկրի վարչապետը, երկրորդը բանտում է և մեղադրվում է այն բանն ասելու մեջ, ինչը ասել է երկրի վարչապետը։

Նոր Հայաստանի երկու քաղբանտարկյալները՝ Ռոբերտ Քոչարյան և Նարեկ Մութաֆյան, ում կալանվորման սանկցիան հենց նոր դատարանը տվեց։ Այս ցանկը գնալով աճելու է, որն ուղիղ համեմատական է լինելու վարչապետի տապալման ընթացքին»։