Նորաշեն համայնքի բնակիչներից մի քանիսին բերման ենթարկեցին. նրանցից մեկը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանն է (տեսանյութ)

11:25 • 01.10.19

Իրականացվող ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին: Րոպեներ անց ոստիկանները պատահական քաղաքացիական մեքենայով բերման ենթարկեցին մեկ այլ քաղաքացու ևս: Բերման ենթարկվածների թիվը գնալով ավելանում է։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրականացվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցվել են, և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին: