Արդշինբանկի հաճախորդներն այսուհետ հաշիվների համալրումներ ու վարկերի մարումներ կարող են առցանց ռեժիմով անել uPay մասնաճյուղերում
Արդշինբանկի հաճախորդներն այսուհետ ՅՈՒՓԵՅ ՓԲԸ 42 մասնաճյուղերում կարող են կատարել հաշիվների համալրումներ ու վարկերի մարումներ առցանց ռեժիմով:
Սա ևս մեկ քայլ է դեպի հաճախորդը: Բանկը շարունակաբար բարելավում է սպասարկման պայմանները և քայլեր է ձեռնարկում հաճախորդի համար սպասարկման գործընթացն առավելագույնս հարմարավետ և ավելի մեծ աշխարհագրությամբ հասանելի դարձնելու ուղղությամբ:
uPay մասնաճյուղերը գտնվում են Ucom սպասարկման կենտրոններում, որոնցից 20-ը գտնվում են Երևանում, իսկ 22-ը՝ մարզերում:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:










